«Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալի» դեմ սպասվող հանդիպման մասին:
«Անխոս, սա կարևորագույն հանդիպումը կլինի, որին երբևէ մասնակցել եմ: Ուրախ եմ, որ այս ակումբի մի մասն եմ կազմում. այստեղ առաջին անգամ եկել եմ 5 տարեկանում:
Ես շատ թիմերում եմ խաղացել, սակայն այսպիսի պահ չեմ ապրել. սրա մասին մանկուց երազել եմ: Կրկնում եմ՝ կյանքիս ամենակարևոր խաղն է»,- Տորեսի խոսքերն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 28-ին: