ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ 21-ամյա Գուրգեն Արսենյանի շահերը պաշտպանող խմբի վերաքննիչ բողոքն ընդդեմ իրենց պաշտպանյալի կալանքի որոշման: Tert.am-ի հետ զրույցում հայտնեց պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
«Դատարանը հրապարակեց միայն վճռի եզրափակիչ մասը, մնացած մասը պետք է ուղարկվի փոստով` հինգ աշխատանքային օրվա ընթացքում»,- ասաց Հայկ Ալումյանը:
Մյուս պաշտպան Էմին Խաչատրյանն էլ Tert.am-ին հայտնեց, որ դիմելու են Վճռաբեկ դատարան:
Հարցին, թե ինչ հիմքով մերժվեց պաշտպանների դիմումը, Էմին Խաչատրյանն ասաց. «Մեր կարծիքով` հիմքեր չկան, բայց դատարանը հրապարակել է միայն եզրափակիչ մասը, ծանոթ չենք, պատճառաբանական մասը մեզ հայտնի չէ, ծանոթանալուց հետո նոր կկարողանամ ինչ-որ բան ասել»:
Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը կալանավորվել էր մայիսի 14-ին`խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվել էր ևս 4 անձ:
Պաշպանը նկատեց, որ թե՛ Ընդհանուր իրավասության, թե՛ Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմը պնդել է, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը ներկայացնի այդ կռվի տեսանյութը, որպեսզի կողմերը կարողանան դրա վերաբերյալ իրենց ընկալումներն ու պատճառաբանությունները ներկայացնել, սակայն երկու դեպքում էլ առանց ապացույցը հետազոտելու դատարանը մերժել է :