Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Եվրամիությունը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները մինչև 2017-ի հունիս

$
0
0

Եվրամիությունը ուրբաթ որոշում է կայացրել մինչև 2017-ի հունիսի 1-ը երկարաձգել Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի կոմյունիկեում

 

«2016-ի մայիսի 27-ին Խորհուրդը սիրիական ռեժիմի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2017-ի հունիսի 1-ը: Այս որոշումը կայացվել է Խորհրդի` 2014-ին ընդունած եզրակացության շրջանակներում, որում ասվում է, որ ԵՄ-ն կշարունակի  պատժամիջոցներ կիրառել  ռեժիմի և դրա կողմնակիցների դեմ, քանի դեռ կշարունակվեն ճնշումները», - ասվում է հայտարարության մեջ
ԵՄ դիվանագիտական աղբյուրը  պարզաբանել է, որ ուրբաթ կայացրած որոշմամբ Խորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ գործող պատժամիջոցների երկու փաթեթները` ինչպես անհատական, այնպես էլ տնտեսական:


Սիրիայի դեմ պատժամիջոցները ներառում են նավթային էմբարգոն,  մի շարք ներդրումների սահմանափակումներ, սիրիական Կենտրոնական բանկի միջոցների սառեցում,  սարքավորումների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակում:


Անհատական պատժամիջոցները նախատեսում են ԵՄ մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում: Դրանք գործում են 200 ֆիզիկական և 70 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց Եվրամիությունը պատասխանատու է համարում բնակչության նկատմամբ ճնշումներ գործադրելու համար:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>