Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Իսրայելի վարչապետը հնարավոր է, որ 2016 թ.-ին Ադրբեջան այցելի

$
0
0

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատրաստվում է այս տարի այցելել Ադրբեջան: Այդ մասին է վկայում առաջին հանրապետության ստեղծման 98-ամյակի առիթով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նեթանյահուի շնորհավորական նամակը, գրում է РИА Новости-ն:

 

«Ձեր ղեկավարությամբ մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի են անցել: Ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները կընդալյնվեն: Հուսով եմ, որ այս տարի, ինչպես մենք համաձայնեցրել ենք ավելի վաղ, մենք կհանդիպենք Ադրբեջանում»,- նամակն է մեջբերում Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles