Ամերիկացի դերասան Ջոնի Դեփի կինը` դերասանուհի Էմբեր Հարդը, դատարան է դիմել` հայտարարելով, որ ամուսինը պարբերաբար ծեծի է ենթարկել իրեն, և որ վերջին անգամ դա տեղի է ունեցել մայիսի 21-ին:
Daily Mail-ը հրապարակել է կապտուկներով պատված դեմքով դերասանուհու լուսանկարը` տեղեկացնելով, որ Հարդը և նրա փաստաբան Սամանտա Սփեքթորը ընտանեկան բռնության վկայություն են ներկայացրել դատարանին և խնդրել պաշտպանության ժամանակավոր օրդեր տրամադրել: Դա մի փաստաթուղթ է, որը Դեփին կարգելի մոտենալ Հարդին:
Ամբեր Հարդի խոսքով` Դեփն իրեն գումար է առաջարկել լռելու համար, սակայն դերասանուհին հրաժարվել է նման գործարքից:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին 30-ամյա Հարդը ապահարզանի դիմում է ներկայացրել: Որպես բաժանության պատճառ նշվել են անհաղթահարելի հակասությունները:
Դեփն ու Հարդը ամուսնացել էին 2015-ի փետրվարին: Նրանք ամուսնացել են Լոս Անջելեսում, և Կալիֆոռնիա նահանգի օրենսդրության համաձայն` ապահարզանի դեպքում կինը կարող է հավակնել ամուսնու ունեցվածքի կեսին: