Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Գիտնականները կոչ են անում հետաձգել Ռիոյի Օլիմպիական խաղերը` Զիկա տենդի համաճարակի պատճառով

$
0
0

Ավելի քան 100 նշանավոր գիտնականներ բաց նամակ են հացեագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` կոչ անելով հետաձգել կամ վերանայել Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերի ժամանակացույցը` պայմանավորված Զիկա տենդի համաճարակով:

 

Ինչպես փոխանցում է BBC-ն` նամակը ստորագրել է առողջապահության ոլորտի 125 փորձագետ, այդ թվում` մասնագետներ Օքսֆորդի, Հարվարդի և Յելի համալսարաններից:


«Չարդարացված ռիսկի են դիմելու 500 000 արտասահմանցի զբոսաշրջիկներ` Օլիմպիական խաղերին մասնակցող բոլոր երկրներից: Նրանք կարող են վիրուսի կրողներ դառնալ և վերդառալով տուն` այնտեղ համաճարակի առաջացման պատճառ դառնալ», - ասվում է բաց նամակում:


Գիտնականները պնդում են, որ Օլմպիադան համաճարակի բռնկման ժամանակ անցկացնելը հակասում է  էթիկայի կանոններին, և կոչ են անում ԱՀԿ-ին վերանայել  կանոններն ու սահմանափակումները:


Նշենք, որ մայիսին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել էր, որ չնայած համաճարակին` պատճառ չի տեսնում Խաղերի տեղն ու ժամանակը փոխելու համար:
 
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>