ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան 17 ավիահարված է հասցրել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ 14 ավիահարված հասցվել է Իրաքի տարածքում, ևս 3-ը՝ Սիրիայում։ Ավիահարվածների թիրախում եղել են Քիրքուկի, Կայարայի ու Էր-Ռամադիի մոտակայքում գտնվող զինյալները։
Հարձակման արդյունքում ոչնչացվել է զենքի արտադրության երեք գործարան և մարզման ճամբար։