Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Սահմանելով ռեյտինգային քվեարկությունը, իշխանությունն ընդլայնում է իր մեծամասնությունը. Հովհաննես Մարգարյան

$
0
0

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կողմից  հրավիրված ՀՀ նոր ընտրական օրենսգրքի և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրներին նվիրված քննարկմանը հայտարարեց, որ այսօր հասարակությունը պահանջում է՝ արդար ընտրություններ, որի դեպքում հնարավորինս ապահովվի քվեարկության գաղտնիությունը։


«Երկրորդ կարևոր խնդիրը  կրկնաքվեարկությունն է, որը բացառելու համար անհրաժեշտ է հրապարակել քվեարկածների ցուցակները և թվով 2000 ընտրատեղամասեր կարողանան փակցնել դրանք պատին։ Երկրորդ խնդիրն այն է, որ թե ովքեր են ամփոփում ընտրության արդյունքները. 7 հոգի, այնինչ դրանք կարող են անել մարզային ընտրական հանձնաժողովները։ Հենց այս խնդրի պատճառով է, որ մենք թյուրիմացություններ են ունենում՝ մի գյուղում քվեարկածների թիվը գերազանցում է բնակիչների թիվը»,- ասաց նա։


Այնուհետև Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ ռեյտինգային քվեարկությանը և ասաց, որ չի կարելի ասել, թե անցում ենք կատարում համամասնական ընտրակարգի, որովհետև ռեյտինգային քվեարկությունը մեծացնում է մեծամասնականի քանակը։


«Ամբողջ նախագիծը նման է մի ասացվածքի՝ նկարիչը ներկայացնում է մի նկար, հարցնում են, թե ինչ է նկարված, ասում է՝ չե՞ս տեսնում կովը խոտ է կերել, ասում է՝ խոտը ուր է, պատասխանում է՝ կովը կերել է, ասում է՝ բա կովն ուր է, պատասխանում է՝  որ կերել վերջացրել է մնա ինչ անի։ Հիմա այս նախագիծը նման է սրան»,- ասաց նա։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>