Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Կիպրոսը մտադիր է արգելափակել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը

$
0
0

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են արգելափակել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը մինչև Անկարան չճանաչի Կիպրոսը որպես ինքնիշխան պետություն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Ես հայտնել եմ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին մեր դիրքորոշումը, որ Կիպրոսի Հանրապետությունը չի համաձայնի (բանակցությունների) որևէ փուլի բացմանը, եթե Թուրքիան չկատարի իր պարտավորությունները պայմանավորվածությունների շրջանակներում»,- հայտարարել է Անաստասիադիսը:

 

Կիպրոսի ղեկավարը հանդիպում է ունեցել Տուսկի հետ ԵՄ-ի և Թուրքիայի միջև պայմանագիրը քննարկելու համար, որն ուղղված է Եվրոպա ներգաղթյալների հոսքը զսպելուն։

 

Պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պարտավորվում է ընդունել անօրինական ներգաղթյալների, ովքեր վերադառնում են եվրոպական երկրներից՝ ԵՄ-ին Անկարայի անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման դիմաց։

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>