Ինչպես տեղեկացրել ենք, մարտի 3-ին դերասան Վարդան Պետրոսյանի և իր մասնակցությամբ ավտովթարից տուժող կողմի միջև համաձայնագիր էր ստորագրվել: Դատարանը համաձայնագիրը հաստատել է այսօր:
Հիշեցնենք, որ համաձայնագրի բովանդակությունն այն է, որ Վարդան Պետրոսյանը համաձայնում է վճարել 2 միլիոն դրամ գումար, իսկ տուժող կողմը հրաժարվում է բոլոր տեսակի պահանջներից:
Վարդան Պետրոսյանի պաշտպանը հրապարակել է համաձայնագրի լուսանկարը:
Ըստ համաձայնագրի՝ Վարդան Պետրոսյանը պարտավորվում է տուժող կողմին վճարել 2 միլիոն դրամ, իսկ տուժող կողմը պարտավորվում է այլևս որևէ պահանջ չներկայացնել ավտովթարի պատճառված վնասի և այլ ծախսերի հատուցման հետ կապված, այդ թվում նաև` փաստաբանին վճարված գումարների, դատական, կատարողական և իրենց կողմից կատարված ցանկացած այլ ծախսերի փոխհատուցման հետ կապված:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: