Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում վաղը «Յուվենտուսը» հյուրընկալվելու է «Բավարիային»:
Ինչպես հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, նախախաղային մարզումը բաց են թողել Պաուլո Դիբալան և Կլաուդիո Մարկիզիոն, ովքեր բաց կթողնեն «Բավարիայի» դեմ խաղը:
Երկու ֆուտբոլիստներն էլ մկանային վնասվածք ունեն: