Մադրիդի «Ռեալի» ու Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայում:
Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, գերմանացի ֆուտբոլիստը դիտարկում է «արքայական ակումբից» հեռանալու տարբերակը՝ չնայած որ մադրիդցիների հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին: «Զինագործներն» արդեն հանդես են եկել պաշտոնական առաջարկով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստվում է բաց թողնել Կրոսին, որպեսզի նրա տեղը հրավիրի անգլիական «Լեսթերի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեին: