Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը վերջին օրերին բուժվում է Ստամբուլի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլի «Ժամանակ» հայկական օրաթերթը, կիրակի երեկոյան ֆրանսիական պալատում տեղի է ունեցել վարպետին նվիրված հանդիսություն: Այդ հանդիսությունից առ ջ Արա Գյուլերը գերհոգնած էր:
Միջոցառման հաջորդ օրը նրա օգնականները Գյուլերին տարել են ամերիկյան հիվանդանոց, ուր կատարված քննությունների արդյունքում պարզվել է, որ վարպետը պետք է մնա հիվանդանոցում: Գյուլերը նախընտրել է մնալ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում: Գյուլերի մոտ առաջացել է թոքերի թեթև բորբոքում, նա շարունակում է բուժումը:
Ըստ թերթի ստացած տեղեկությունների` առանձնապես մտահոգիչ ոչինչ չկա, Արա Գյուլերի տրամադրությունը բարձր է, և բուժումը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ: