Բրիտանացի սիրահարները, ում հարսանեկան արարողության ամսաթիվը համընկել է ազգականի հարսանիքի հետ, մեկնել են ճամփորդության և իրենց պսակադրությունն իրականացրել 8 երկրներում:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Ամալիա և Բրետ Իրվինները, պարզելով, որ Բրետի եղբայրը նույն ամսին է ամուսնանալու, որոշել են հետամուսնական ճամփորդությունը, որի ընթացքում մտադիր էին սաֆարի-տուրի մեկնել Աֆրիկա, այլ կերպ իրականացնել:
Նրանք միայն մեկ ամիս արձակուրդ ունեին և չէին կարող հասցնել ներկա լինել երկու հարսանիքի ու ճամփորդել: Իրենց ամուսնությունը պաշտոնապես գրանցելով հայրենիքում՝ առանց հարսանեկան արարողության, նախատեսած 10 000 եվրո բյուջեն են ծախսել՝ ճամփորդելով 8 երկրներում, որոնցից յուրաքանչյուրում ոչ մեծ հարսանեկան արարողություն են կազմակերպել:
Նրանք այցելել են Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Մոնղոլիա, Նեպալ, Մավրիկիոս, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, որտեղ էլ միացել են Բրետի եղբոր հարսանիքին: Զույգը միասին ապրում է արդեն 9 տարի և ճամփորդության մեկնել է իրենց 5-ամյա որդու հետ: