Հայտնի է, որ բուսականության խնամքի համար հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց թվում ոչ պակաս կարևոր է անհրաժեշտ բնական լույսի առկայությունը:
Այս մասին մտածելով` գերմանական դիզայներական ստուդիայի մասնագետներն արտասովոր լամպեր են ստեղծել, որոնք ներսում բավականին տեղ կա բուսականություն աճեցնելու համար:
Այն նախատեսված է պատուհան չունեցող վայրերում ծաղիկներ ու բույսեր աճեցնելու համար, ինչպես օրինակ՝ ռեստորաններն ու հյուրանոցները:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ն, այս բույսերը ջրելու կամ այլ խնամքի կարիք չունեն: Լամպի ներսում դրանք ֆոտոսինթեզ են կատարում: