«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը բուժզննում է անցել, ինչը տվել է վնասվածքին առնչվող հարցերի պատասխանները:
Ազդրի վնասվածքի պատճառով բելգիացին շարքից դուրս է մնացել նվազագույնը 3 շաբաթով,- հայտնում է «HLN»-ը:
Ազարը բաց է թողնելու Բելգիայի հավաքականի ընկերական հանդիպումը պորտուգալիայի ընտրանու հետ: Բացի այդ Ազարը «Չելսիին» չի օգնի նաև «Վեսթ Հեմի» դեմ առաջիկա խաղում: