Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հայաստանի առաջնությունը նմանեցնում եմ Մեքսիկայի առաջնությանը. Էդեր Արեոլա Սմիթ

$
0
0

 Գարնանային մրցաշրջանից առաջ «Շիրակը» պայմանագիր ստորագրեց ամերիկացի հարձակվողական ոճի կիսապաշտպան 24-ամյա Էդեր Արեոլա Սմիթի հետ։

 

Մինչ գյումրեցիների կազմում հայտնվելը Սմիթը հանդես է եկել Մեքսիկայում և ԱՄՆ-ում։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մեքսիկական երկրորդ լիգայից.

 

Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է իր անցած կարիերայի եւ իր ներկայիս թիմի մասին։

 

«Ուսանելու ընթագքում 4 տարի խաղացել եմ Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) թիմից, իսկ իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստորագրել եմ «Դելֆինս» ՖԱ-ի հետ, որը հանդես էր գալիս Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնում։ Մեկուկես տարի անց վերադարձել եմ Լոս Անջելես և 2014թ. պայմանագիր ստորագրել «ԼԱ Գելեքսի II»-ի հետ։ Ես նաև բախտ եմ ունեցել հանդես գալ ԱՄՆ պատանեկան հավաքականներում Մ17, Մ18 և Մ20»,-ասել է ֆուտբոլիստը։

 

Խոսելով «Շիրակի» և Հայաստանի առաջնության մասին Էդեր Առեոլան ասել է հետևյալը. «Առաջին անգամ «Շիրակի» մասին լսեցի, երբ 2014թ. թիմը խաղաց «ԼԱ Գելեքսիի» հետ։ Իսկ այս տարի արդեն ինձ հաջողվեց մեկ շաբաթ մարզվել գյումրեցիների հետ՝ Լոս Անջելեսում անցկացված հավաքի ժամանակ։ Այդ հնարավորության համար, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գլենդելում բնակվող հայ գործակալներին։ Այժմ ես հպարտ եմ, որ կրում եմ «Շիրակի» շապիկը։ Ինչ վերաբերվում է Հայաստանի առաջնությանը, կարող եմ ասել, որ նմանեցնում եմ Մեքսիկայի առաջնությանը։ Ճիշտ է դեռ ընդամենը մեկ հանդիպում եմ անցկացել, բայց նկատել եմ, որ շատ տեխինկական և ֆիզիկական է միառժամանակ»։

 

Առաջին անգամ «Շիրակի» մեկնարկային կազմում Սմիթը դաշտ դուրս եկավ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում՝ «Միկայի» հետ հանդիպմանը։   «Մենք շատ պահեր ստեղծեցինք հանդիպման ընթացքում, բայց մեզ այդպես էլ չհաջողվեց դրանք գոլի վերածել։ Դա այն խաղերից էր, որ եթե դու չես խփում, ապա քեզ են խփում։ «Միկան» մեկ հնարավորություն ունեցավ և այն վերածեց գոլի՝ պատժելով մեզ: Սակայն մեք չենք հուսահատվում և ամեն խաղում պայքարելու ենք հաղթանակի համար։ Իսկ ես ջանք չեմ խնայի՝ ուրախացնելու մեր երկրպագուներին»,-ասել է 24-ամյա  ֆուտբոլիստը:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>