«Մանչեսթեր Սիթիի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնել է, որ մտադիր չէ կարիերան շարունակել Իսպանիայում.
«Չեմ վերադառնա Իսպանիա: Ես արդեն ունեմ փորձ այդ երկրում խաղալու եւ ինձ համար փակ է այդ թեման»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտարարություն էին տարածել այն մասին, որ արգենտինացի ֆուտբոլիստի ծառայությություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Հիշեցնենք, որ Ագուերոն 2006-2011 թվականը հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում»: