Բարձր աշխարհիկ կյանքի մասին ամսագիրն Ամելիա Վինդզորին ճանաչել է բրիտանական թագավորական ընտանիքի ամենագեղեցիկ կինը:
Ինչպես նշում է Euromag-ը, արքայազն Ուիլյամի զարմուհին կդառնա Tatler ամսագրի ապրիլյան համարի դեմքը:
Լեդի Ամելիա Վինդզորը Էլիզաբեթ Երկրորդ թագուհու զարմիկի` Քենթի դուքսի թոռնուհին է և 36-րդն է գահաժառանգների շարքում: Եվ հենց նա կհայտնվի Tatler ամսագրի շապիկին, որն ընթերցում է ողջ արքայական ընտանիքը:
«Անգլիական վարդը», ինչպես 20-ամյա Ամելիային անվանում են լրագրողները, 2010-ին արդեն հայտնվել է ամսագրի էջերում` եղբոր` Էդվրդի և քրոջ` Մարինայի հետ միասին: