Մարտի 20-ին՝ ժամը 15.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները մուտք են գործել բնակարան և նախասրահի հատակին հայտնաբերել բնակչի դին:
shamshyan.com-ը հայտնում է, որ մահացածի գլուխը եղել է տոպրակի մեջ, պարանոցին՝ պարան։ Ըստ նախնական տեղեկությունների` մահացածը 38-ամյա Լիկա Քերոփյանն էր, իսկ դեպքի մասին ահազանգել է նրա մայրը` 77-ամյա Լորետա Քերոփյանը: