Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

iPhone SE, iPad Pro, iOS 9. Apple-ը ներկայացրել է իր նորագույն գաջեթներն ու հավելվածները

$
0
0

Ամերիկյան Կուպերտինո քաղաքում  անցկացվող միջոցառման շրջանակներում  Apple-ը ներկայացնում է այս տարվա իր նորագույն արտադրանքները` նոր սմարթֆոնը,  iPad-ը, Apple Watch-ի թևնոցը, նոր  հավելվածներ և ծրագրեր:

Ինչպես հաղորդում է  Business insider-ը` տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է ResearchKit և CareKit  ծրագրերը, որոնցից կարող են օգտնվել տարբեր հետազոտություններ իրականացնող գիտնականները, այդ թվում բժիշկները:

Այսօրվա նորույթներից են Apple Watch ժամացույցի համար նախատեսված գործված նեյլոնե թևկապները: Ժամացույցի նոր սպորտային տարբերակը ավելի մատչելի գնով կվաճառվի` 299 դոլարով:

Ընկերության ղեկավար Թիմ Կուկը ներկայացրել է նաև անցյալ աշնանը թողարկված Apple TV-ի նոր գործառույթները, որոնք ներառում են Siri ձայնային ծառայությունը և թղթապանակները, որոնց մասին առաջին անգամ խոսվել է այսօր:

Ներկայացվել է նաև երկար սպասված iPhone SE սմարթֆոնը` 4 դյույմ անկյունագծով էկրանով: Սմարթֆոնի արտաքին տեսքը հիշեցնում է iPhone 5s-ը, իսկ գաջեթի միջուկը նմանակում է iPhone 6s-ինը` A9 պրոցեսոր: Սմարթֆոնը հասանելի է վարդագույն-ոսկեգույն երանգով:  Սմարթֆոնը ստացել է 12 մեգապիքսել տեսախցիկ, որը ևս կրկնօրինակում է iPhone 6s-ի բոլոր գործառույթները, այդ թվում`  Live Photos-ը:

iPhone SE-ն համալրված է Apple-ի մատնահետքով աշխատող սենսորային համակարգով, ինչը թույլ է տալիս ապահով վճարումներ կատարել Apple Pay-ով: Սմարթֆոնի արժեքը մեկնարկում է 399 դոլարից` 16 ԳԲ հիշողությամբ տարբերակի համար:   Սմարթֆոնը պատվիրել հնարավոր կլինի մարտի 24-ից և այն կմատակարարվի մարտի 31-ին:

iOS 9 օպերացիոն համակարգը, որը հասանելի կլինի iPhone-ների, iPad-ների և  iPod Touch-երի համար, կարելի կլինի անվճար ներբեռնել արդեն այսօր:

Մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Ֆիլ Շիլլերը ներկայացրել է iPad Pro գաջեթների ընտանիքը համալրող  9.7 դյույմ անկյունագծով, «ռետինա» էկրանով iPad-ը, որը 4 բարձրախոսներ և կրկնակի ուժեղ հնչեղություն կունենա, քան iPad Air 2-ը: iPad Pro-ն կունենա  12 Մպ տեսախցիկ: Այն Apple-ի առաջին պլանշետն է, որն ունի 256 ԳԲ հիշողություն, իսկ արժեքը կսկսի 599 դոլարից:

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>