Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով պարտվեց հնդիկ Վիշվանաթան Անանդին:
Առաջատարներից մյուսը՝ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինը ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ:
Ոչ-ոքի է ավարտվել նաեւ Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Պետեր Սվիդլեր (Ռուսաստան) պարտիան, իսկ Անիշ Գիրի (Հոլանդիա)-Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) պարտիան դեռ չի ավարտվել:
Այս պարտիաներից հետո Անանդը վաստակեց 5,5 միավոր եւ շրջանցեց Արոնյանին: Հայ շախմատիստն ունի 5 միավոր եւ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: