Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետեւել նախկին հարձակվող Ալվարո Մորատայի խաղին, ով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»: Այդ մասին հայտնել է «արքայական ակումբի» հասարակության հետ կապերի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն:
«Մորատան «Ռեալի» մարդն է: Նրան հետեւում ենք այնպես, ինչպես մյուս խաղացողներին, որոնց համար «Ռեալը» տուն է»,- Բուտրագենյոյի խոսքը մեջբերում է «Bernabeu Digital»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալն» իր սանին ձեռք բերելու առաջնային իրավունք ունի: Սակայն Մորատան բազմաթիվ անգամ նշել է, որ իսպանական ակումբ վերադարձը չի մտնում իր ծրագրերի մեջ, քանի որ ձգտում է մշտական խաղային պրակտիկա ստանալուն: