Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Եվս 5 երկիր կարող է մասնակցել Սիրիայի հարցով Աստանայի գործընթացին». Էրդողան

$
0
0

Հորդանանը, Իրաքը, Լիբանանը, Գերմանիան ու Չինաստանը կարող են միանալ Սիրիայում իրավիճակի կարգավորման նպատակով Աստանայի գործընթացին: Այդ մասին, ինչպես գրում է «Սաբահ» թերթը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Հետագայում կարող են ձեռնարկվել քայլեր աստանյան գործընթացի է՛լ ավելի ամրապնդման համար: Հորդանանը, Իրաքը, Լիբանանը, Գերմանիան ու անգամ Չինաստանը կարող են ներգրավվել այդ գործընթացում: Այդպիսով՝ որոշումները, որոնք այնտեղ կայացվել են, կարող են առավել ազդեցիկ դառնալ միջազգային մակարդակում»,- ասել է Էրդողանը Ռուսաստանից վերադառնալու ճանապարհին՝ օդանավում:

Նա հավելել է, որ մոտ ապագայում կարող է անցկացվել Սիրիայի հարցով ՌԴ, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը:

«Ռուսաստանի հետ տարաձայնությունները, թե ով պետք է մասնակցի դրան, հաղթահարվել են»,- ասել է Էրդողանը:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>