Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Արդշինբանկ. բարելավվել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկի պայմանները

$
0
0

Արդշինբանկում բարելավվել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում անշարժ գույքի ձեռքբերման վարկերի պայմանները: Մասնավորապես, փոփոխվել է վարկառուի տարիքային սահմանափակման պահանջը, նվազեցվել է վարկի կանխավճարը և բարձրացել է վարկի առավելագույն սահմանաչափը:

Երիտասարդ ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումն այլևս չի գործում, պարզապես ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 70 տարեկանը: Վարկը տրամադրվում է նաև առանց լրացուցիչ գրավի պահանջի, կանխավճարի ապահովագրությամբ սկսած 7.5% կանխավճարից՝ առաջնային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում, և 10% երկրորդային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում: Վարկառուներն այժմ կարող են ստանալ մինչև 27,750,000 ՀՀ դրամի չափով և 22,500,000 ՀՀ դրամ չափով վարկ՝ համապատասխանաբար առաջնային և երկրորդային շուկաներից գույքի ձեռք բերման դեպքում:

Հիշեցնենք, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկի մարման ժամկետը Արդշինբանկում սահմանված է 20 տարի, իսկ տարեկան տոկոսադրույքը 7.35%*, որը պետության սուբսիդավորման և գույքի՝ Բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում նվազում է մինչև 2.35%*: Ավելին, բնակելի անշարժ գույքը առաջնային շուկայից գնելու դեպքում վարկառուն կունենա նաև եկամտային հարկի վերադարձի հնարավորություն:

«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/kPPYR9  կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:

* տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.04%-ից

պետության սուբսիդավորման և գույքի` Բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում ՝ սկսած 2.87%-ից:

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>