Թուրքիան դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը, գրում է «Անադոլու»-ն:
Երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ որոշումը «տարածաշրջանում անկայունության առաջացման ճանապարհ է հարթում»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահը համապատասխան որոշումն ընդունել էր ապրիլի 8-ին, ինչին ի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարարությունն Ազգային անվտանգության գերագույն խորհրդին առաջարկել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկել:
↧
Թուրքիան դատապարտել է ԱՄՆ-ի՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը
↧