Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Եվրոպական երկրները հրաժարվում են ընդունել Միջերկրական ծովում փրկված փախստականներով լի նավը

$
0
0

Եվրոպական երկրները հրաժարվում են ընդունել Միջերկրական ծովում փրկված փախստականներով լի նավը, որի սննդային պաշարներն ավարտվում են: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Alan Kurdi մասնավոր նավը դեռ նախորդ շաբաթ փրկել էր ռետինե նավակների մեջ օգնություն ակնկալող Լիբիայից ներգաղթյալների խմբին: Փրկվել էր շուրջ 64 մարդ, որից 20-ը՝ կին, 5-ը՝ երեխա և մեկ նորածին: Նավի պաշարներն ավարտվում են, իսկ մոտ գտնվող երկրները՝ Իտալիան և Մալթան, հրաժարվում են բացել նավահանգիստները:

Նշվում է, որ նավը պատկանում է գերմանական Sea-Eye ոչ կառավարական ընկերություններից մեկին: Այն արդեն շուրջ 6 օր գտնվում է ծովում, իսկ եվրոպական պետությունները շարունակում են վիճել, թե իրենցից որը պետք է նավն ընդունի: Մասնավորապես, Իտալիայի փոխվարչապետ և ՆԳ նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ Alan Kurdi-ն պետք է վերադառնա Գերմանիա, քանի որ շրջում է գերմանական դրոշով, պատկանում է գերմանական ընկերության, ունի գերմանացի սեփականատեր և նավապետ, որը Համբուրգից է:

Sea-Eye-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրավիճակը հստակ ցույց է տալիս, թե քաղաքական հայացքներն ինչպես են խախտում փրկվածների իրավունքները: Սա առաջին նավը չէ, որ երկար ժամանակ չի կարողանում մոտենալ ափին: 2018 թվականին Aquarius նավն իր վրա մեծ ուշադրություն էր սևեռել: 629 փախստականներից 120-ն անչափահաս էին, սակայն Սալվինին հրաժարվել էր նավն ընդունել Սիցիլիայում: Ի վերջո, Իսպանիան բացել էր Վալենսիայի նավահանգիստն ու ընդունել նավը:

2018 թ. հունիսին իտալական կառավարությունը փրկարարական նավերին արգելել էր օգնել Միջերկրական ծովում գտնվող փախստականների նավակներին, եթե անգամ նրանք օգնության ազդանշան ուղարկեն:

Ներգաղթյալների ճգնաժամը Եվրոպայում սկսվել է 2015 թվականից: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականին Իտալիան ամենամեծ թվով փախստականներն է ընդունել, որոնք երկիր են մտել ծովային ճանապարհով՝ ավելի քան 119 000 մարդ:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>