Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ԱՄՆ-ում տղամարդը սիզամարգը հնձելու ժամանակ ընկել է գետն ու խեղդվել

$
0
0

ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչը գետի ափին տեղակայված տարածքում սիզամարգը հնձելու ժամանակ մահացել է: Այս մասին տեղեկանում ենք Քեր բնակավայրի շերիֆի գրասենյակի ֆեյսբուքյան էջից:

Ոստիկանության տվյալներով՝ Ադամ Գոնսալեսը խոտհնձիչով հնձելիս է եղել սիզամարգը, սակայն չափազանց շատ է մոտեցել գետին և մեքենայի հետ միասին գետն ընկել:

Սիզամարգը հնձելու մեքենան 58-ամյա տղամարդուն ջրի հատակ է իջեցրել, ինչի հետևանքով Գոնսալեսը, չկարողանալով ջրի երես դուրս գալ, խեղդվել է:

Փրկարարները տղամարդու դին հանելու համար ստիպված են եղել մինչև լուսաբաց սպասել:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>