Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը հայտնել է, որ 113 000 դոլար է հատկացրել Թենեսիի նահանգային կոնգրեսում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ ուղղված օրինագծերի դեմ պայքարի համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, գումարը ստացել է «Թենեսիի հավասարության նախագիծ» խումբը, որը պայքարում է ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ անձանց իրավունքների համար, մասնավորապես՝ կոնգրեսում ներկայացվող նմանատիպ «հակաօրինագծերի» անցկացման դեմ:
Ներկայում Թենեսիի կոնգրեսում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ ուղղված վեց օրինագիծ կա:
↧
Թեյլոր Սվիֆթն ավելի քան 110 000 դոլար է տրամադրել ԼԳԲՏ համայնքի դեմ ուղղված օրինագծերի դեմ պայքարի համար
↧