Armsport.am-ը գրում է.
Լեհական Շեցին քաղաքում այսօր մեկնարկել է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային առաջին օրը ընթանում են ինչպես անհատական, այնպեսս էլ բազմամարտի որակավորման ելույթները։ Հայաստանի հավաքականն այս առաջնությանը նախապատրաստվում էր Թբիլիսիում, որտեղից թիմը պետք է ուղևորվեր մրցավայր։ Լեհական ավիաուղիները (LOT), վատ եղանակային պայմաններից ելնելով, չեղարկել են չվերթը ուղիղ 26 ժամով։
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նույն ժամանակահատվածում այլ ավիիաուղիներ իրականացրել են իրենց կանոնավոր չվերթները։ Միջադեպի հետևանքով՝ մեր հավաքականի մարզիկները չեն հասցրել անգամ մասնակցել պաշտոնական մարզմանը և 2 գիշեր չեն քնել։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշել է, որ այս միջադեպն, իհարկե, կանդրադառնա մարզիկների ելույթների վրա, սակայն տղաները հավաքված են ու լավ տրամադրված։ Այս մասին նույնպես հավաքականի մարզիչն ասել է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության հետ զրույցում:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի