ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Բարձրագույն դատական խորհրդում լրագրողների խնդրանքով անդրադարձավ Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ աշխատակիցներին մեկին աշխատանքից հեռանալու դիմում գրելու իր կարգադրության իրավականության մասին հարցին:
«Եթե որևէ մեկն իրավական առումով գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ մաքսակետի սենյակներից մեկում եռագույն դրոշը կեղտոտ էր և պատին էր հենած, ինչը վրդովեցրել էր վարչապետին:
«Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերևում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը... ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ի՞նչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ, թող խոզանո՞ց լինի»,- ասաց վարչապետն աշխատակցին: