Երկրում` սկսած հանրապետության նախագահից մինչև վերջին պաշտոնատար անձը, ով խանգարեց դատական իշխանությանը, պետք է պատասխանատվության ենթարկվի: Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Հարցին՝ կա՞ն խանգարողներ, Թովմասյանն ասաց, որ չի տեսնում այդպիսիններին. եթե տեսնի, կբարձրաձայնի: Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերվում իր հրաժարականի պահանջին, սահմանադրական դատարանի նախագահը պատասխանեց` սովորական:
«Իմ պլաններում նման բան ընդհանրապես չկա: Ինձ համար կա գերխնդիր` իմ գիտելիքները, փորձառությունը ներդնել երկրում սահմանադրականությունը ապահովելու համար` անկախ օրվա քաղաքական իշխանությունից: Դա ամենակարևորն է, ինչն անհրաժեշտ է մեր երկրին: Առանց դրա չենք կարող հասնել այն նպատակներին, որ գրված է Սահմանադրության մեջ, որը մեր ժողովուրդը ուզում է»,-հավելեց նա: