Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հնդկաստանում հազարավոր գյուղացիներ գոմաղբով փողոցային «մարտեր» են կազմակերպել (լուսանկարներ, տեսանյութ)

$
0
0

Հնդկաստանի հարավում գտնվող Կաիրուպալա ու դրա հարևան գյուղի հազարավոր բնակիչներ չորացած գոմաղբով փողոցային «մարտեր» են կազմակերպել, ինչն ամենամյա ավանդույթ է ու արվում է աստվածներից առողջություն, բարգավաճում, ինչպես նաև առատ անձրևներ խնդրելու նպատակով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, «հակառակորդ» գյուղերի բնակիչներն ամեն տարի մասնակցում են խորհրդանշական «պատերազմին»: Այն տեղի է ունենում գարնան Ուգադի տոնի հաջորդ օրը:

Գյուղացիները բաժանվում են երկու խմբի ու սկսում իրար վրա չորացած գոմաղբ նետել: Մինչդեռ ոստիկանության աշխատակիցներն ուշադիր հետևում են, որպեսզի խորհրդանշական «մարտերը» իսկական բախումների չվերածվեն:

Ըստ լեգենդի՝ Շիվա աստվածը, ընդունելով Վիրաբհադրայի կերպարանք, ցանկացել է կնության առնել Բհադրակալի աստվածուհուն, ինչին շատերը դեմ են եղել: Աստվածուհու աջակիցներն ի նշան դժգոհության Վիրաբհադրայի մարդկանց ուղղությամբ գոմաղբ են նետել, սակայն ի վերջո ամուսնությունը տեղի է ունեցել:

Ժամանակակից հնդիկների մեկնաբանմամբ՝ դեպի օդ նետվող գոմաղբը մարդկանց բերում է առողջություն, բարգավաճում ու առատ անձրևներ: «Մարտերի» վերջում գյուղացիները հաշտվում և միավորվում են:

 

Thousands look on from nearby buildings as they watch the action below. Two groups throw the manure at each other as part of the battle

The battle gets cloudy as the manure lands and splits open spreading dust and smaller amounts of manure in to the air

Gathering ammunition: The pile of dung cakes quickly disappears as it is flung across the street towards the opposition

During the yearly tradition in the village of Kairuppala in Kurnool, southern India, groups gather around a pile of manure for the Pidakala War


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>