Armsport.am-ը գրում է.
Կայացել է Բրազիլիայի հավաքականի՝ Ամերիկայի Գավաթի խաղարկության համար նախատեսված մարզահագուստի պաշտոնական շնորհանդեսը:
Մարզահագուստի հիմնական գույները սպիտակը, կապույտը և ավանդական դեղինն են: Սպիտակ մարզահագուստը նվիրված է Բրազիլիայի հավաքականի առաջին տիտղոսի 100-ամյակին: Նմանատիպ մարզահագուստով Բրազիլիայի հավաքականը վերջին անգամ հանդես է եկել 1950-ականներին:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի խաղարկությունը կայանալու է հունիսի 14-ից հուլիսի 7-ը, Բրազիլիայում: Մրցաշարում ամենաշատ հաղթանակները տոնել է Ուրուգվայի հավաքականը՝ 15 անգամ: Արգենտինայի ընտրանին 14 անգամ է նվաճել Ամերիկայի Գավաթը, իսկ Բրազիլիան՝ 8:


