Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Գահերի խաղը» սերիալի աստղը մեկնաբանել է Ջեյմս Բոնդին մարմնավորելու մասին լուրերը

$
0
0

Ամերիկյան «Գահերի խաղը» (Game of Thrones) հայտնի հեռուստասերիալի աստղ Ռիչարդ Մեդդենը մեկնաբանել է Ջեյմս Բոնդի կերպարը մարմնավորելու մասին լուրերը:

Ինչպես նշում է IndieWire հարթակը, դերասանը միջոցառումներից մեկի ժամանակ վստահեցրել է հանրությանը, որ չի պատրաստվում նկարահանվել Ջեյմս Բոնդի դերում:

«Դրանք համացանցում տարածված և իմ ինքնասիրությունը շոյող շշուկներ են, սակայն բանը դրանով էլ ավարտվում է»,- ասել է Մեդդենը:

Երեսուներկուամյա դերասանը «Գահերի խաղը» հեռուստասերիալում հանդես է գալիս Ռոբ Սթարքի դերում: Այս տարվա հունվարին Մեդդենը «Թիկնապահը» (Bodyguard) հեռուստասերիալում դերի շնորհիվ «Հեռուստատեսային սերիալում տղամարդու լավագույն դեր» անվանակարգում «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>