Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մենք ԵԱՏՄ-ից օգտվելու ավելի քիչ հնարավորություն ունենք, որովհետև սահման չունենք, սա պետք է հաշվի առնվի․քննարկում

$
0
0

2018թ-ին նախորդ տարվա համեմատ ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ  երկրների հետ սաճել է 9,7 տոկոսով։ Հիմնական գործընկերը ՌԴ-ն է, որի հետ ամենաշատն է կազմում մեր առևտրաշրջանառությունը։ Մասնավորապես, արտահանումը կազմում է 541 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը 1 մլրդ է․«ԵԱՏՄ մարտահրավերները. մաքսային նոր դրույքաչափեր» խորագրով հանրային քննարկմանն ասաց «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը՝ ավելացնելով, որ Ղազախստանի և մյուս անդամ երկրների հետ ևս մեծ պոտենցիալ կա, որի ուղղությամբ պետք  աշխատել։

Արմեն Փամբուխչյանը ներկայացրեց ԵԱՏՄ-ի հետ ՀՀ առևտրաշրջանառության մասին տվյալները։ Ըստ այդմ, 2014թ-ին այն կազմել է 61 մլրդ 183 մլն դոլար, 2015-ին՝ 45 մլրդ 988 մլն, 2016-ին՝ 42 մլրդ 587 մլն, 2017-ին՝ 54 մլրդ և 2018-ին 59 մլրդ դոլար։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արմեն Ղազարյանը նշեց, որ իր կուսակցության դիրքորոշումն այն է, որ ճիշտ է ՀՀ-ի ապագան կառուցել դեպի Եվրոպա, բայց քանի որ կա անդամակցության պայմանագիր, պետք է ելնել այդ կետից և այն օգտագործել ի շահ ՀՀ-ի զարգացմանը։ «Քանի որ պայմանագիրն արդեն գոյություն ունի, այն պետք է օգտագործվի երկկողմանի, շատ դեպքերում պայմանագիրը գործում է միակողմանի և ամբողջ շեշտը դրվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա։ Պետք է շտկել այդ բացը, որպեսզի լինի լիարժեք համագործակցություն»,-ասաց նա։

ՌԴ–ի հետ հարաբերություններում, ըստ պատգամավորի, խնդիրները բազմաթիվ են, օրինակ՝ ՌԴ տարածքում ՀՀ վարորդական վկայականները վավեր չեն։ Խնդիրը, նրա խոսքով, մինչ օրս չի լուծվել, չնայած նրան, որ ռուսական կողմը մշտապես հավաստիացնում է, որ կլուծեն։

Նրա խոսքով՝ խնդիրը հասել է ընդհուպ նրան, որ կանգնեցնում են հայ վարորդներին և զրկում վարորդական իրավունքից, աշխատանքից և այլն։ Չեմ պատկերացնում,որ օրինակ ԵՄ-ում կան նման խնդիրներ, սա խտրական մոտեցում է, պետք է ուշադիր լինենք և փորձենք հարթել»,-ասաց նա։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատեց, որ ԵԱՏՄ-ի հետ խնդիրները քննարկելիս, բոլոր երկրներն էլ նայում են, թե  ինչ են ստանալու, նույնը ՌԴ-ն, Ղազախստանը և այլն։ Ըստ նրա՝  2015–ին համաձայնագրի ստորագրման պահին քաղաքական գործոնները շատ ավելի կարևոր են եղել, բայց առիթներ եղել են ասելու, որ ԵԱՏՄ-ում աշխատում են քաղաքական հարցը չքննարկել։

«Բայց պետք չէ մոռանալ՝ մենք ԵԱՏՄ–ից օգտվելու ավելի քիչ հնարավորություն ունենք, որովհետև պարզապես սահման չունենք (անդամ երկրների հետ – Tert.am), եթե ունենայինք, ավելորդ խոչընդոտներ չէին լինի։ Երբ ամեն անգամ երկրի ղեկավարները հավաքվում են, համոզված եմ, որ ՀՀ իշխանություններն այդ հարցին անդրադառնում են, ասում են, որ մենք այլ պայմաններում ենք գտնվում, քան մնացած երկրները, և այս հանգամանքը պետք է հաշվի առնվեն»,-ասաց տնտեսագետը։

Վահագն Խաչատրյանը հավելեց, որ խոսքը մաքսային դրույքաչափերի մասին է։ Նա նշեց, որ Հայաստանը, երբ անդամակցում էր ԵԱՏՄ–ին, գիտեր, որ իր մոտ էական բարձրացում պետք է լինի 700-800 կարևոր ապրանքատեսակների մասով, որը բանակցեցին, որոշ ժամանակ ստանալով, որպեսզի ադապտացվեն, և եկող տարի այդ ապրանքատեսակների համար մաքսադրույքներն արդեն կբարձրանան։ Վահագն Խաչատրյանը նշեց, որ փոխանակ այս ժամանակն օգտագործեն համարժեք լուծումներ գտնելու և հանրությանը տեղեկացնելու համար, հակառակն են անում, ինչպես ավտոմեքենաների ներմուծման դեպքում է, երբ ասում են, թե կբանակցենք, որպեսզի ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծովող ավտոմեքենաների մաքսատուրքի բարձրացումը 2020-ից հետաձգվի մինչև 2022 թվական։

«Ինչի՞ համար, բնական որոշում է ընդունվել, և ՀՀ կառավարություններն այնպիսի քաղաքականություն պետք է վարեն, որ նոր պայմաններին սովորենք, ժամանակը դրա համար է տրվում։ Հակառակը տրամադրել են, որ սպասենք, որ հարցերը կլուծեն, և բնական կլինի, որ չհետաձգվի կրկին»,- ասաց նա և հորդորեց քաղաքական պատասխանատուներին իսկապես պատասխանատու լինեն և բոլորին հրապարակավ ներկայացնեն իրական վիճակը՝ այլ վիճակների տրամադրելու փոխարեն։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ սահմանված ապրանքատեսակների մաքսատուրքերը ոչ թե շահավետ են ՀՀ տնտեսությանը, այլ ԵԱՏՄ-ին, մասնավորապես ՌԴ-ի տնտեսության համար։ Ըստ նրա, նախքան ԵԱՏՄ–ին անդամակցելը ՀՀ–ում 1700 ապրանքների մաքսատուրքերն այսօրվա համեմատ ավելի ցածր էի, 6200-ն արդեն բարձրացվել են և 700-800-ի մասով մաքսատուրքերը (առավել կարևորություն ունեն) 2020-ին պետք է բարձրանան։ «Ներմուծվող այս ապրանքների թանկացումը սպառողների համար անխուսափելի է լինելու»,- ասաց նա և հավելեց, թե այդ ապրանքների մաքսատուրքերը ոչ թե ՀՀ բյուջե են մտնելու, այլ՝ միության, որտեղից էլ ՀՀ-ն ստանալու է 1%։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>