Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 28-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 18:45-ի սահմաններում Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչ, 21-ամյա Ռուստամ Բարսեղյանը իր վարած Opel Zafira մակնիշի 35 ՏN 426 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 104-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձոորում:
Վթարի հետևանքով վարորդ Ռ. Բարսեղյանն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ, 18-ամյա Ռոման Բարսեղյանն ու 21-ամյա Սարգիս Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: