Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Բելառուսի դեմ խաղից հետո պարզ կլինի, թե նորեկներն ինչպիսի տվյալներ ունեն. Մանուչարյան

$
0
0

 Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն ազգային ընտրանու բաց մարզումից հետո զրուցեց լրագրողների հետ:

 

- Առաջին մարզումն էր գլխավոր մարզչի ու նորեկների հետ: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք:

 

- Հաճելի ծանոթություն էր նոր գլխավոր մարզչի հետ: Նա փորձառու մասնագետ է: Արդեն եղել է հավաքականի գլխավոր մարզիչը և լավ գիտե իր աշխատանքը: Նորեկների հետ միայն մեկ մարզում ենք անցկացրել. առայժմ քիչ բան կարող եմ ասել նրանց մասին: Բելառուսների դեմ հանդիպումից հետո, եթե նրանք խաղալու հնարավորություն ստանան, արդեն պարզ կլինի, բոլորին էլ կտեսնենք գործի մեջ: Կհասկանանք, թե նրանք ինչպիսի տվյալներ ունեն:

 

- Ըստ տեղեկությունների՝ թեթև վնասվածքի պատճառով բաց թողեցիք «Ուրալի» վերջին խաղը: Այժմ ինչպիսի՞ վիճակում եք:

 

- Փառք Աստծո, հիմա լավ եմ: Վնասվածքից հետո 4-5 օր հանգիստ ունեցա, ոչ մի մարզում չանցկացրի: Արդեն 2 օր է թիմի հետ սկսել եմ թեթև պարապմունքներ անցկացնել: Արդեն ինձ լավ եմ զգում և պատրաստ եմ առաջիկա խաղին:

 

Մանրամասները՝այստեղ:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles