Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ընդդիմությունը մոռանում է, որ կյանքը առաջ է շարժվում և ԸՕ-ի նախագծի շուրջ առաջարկում է 5 տարի առաջ ներկայացրած առաջարկները. Սամվել Նիկոյան

$
0
0

Ըստ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմադիր գործիչները Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին առաջարկում են այն, ինչ առաջարկել են 5 տարի առաջ` մոռանալով, որ կյանքն առաջ է ընթացել: Tert.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, ոչ բոլոր հարցերը կլուծվեին, եթե բոլորը պնդեն` ընտրությունների անցկացման համար հաստատվի մեկ միասնական փաստաթուղթ, այն է` ID քարտ, և էլեկտրոնային գրանցման համակարգը միջազգային աուդիտի ենթարկվի:
 

«ID քարտ կարող են ստանալ միայն նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում են ու երբ մարդը մտնի ընտրատեղամաս պետք է երևա համակարգով նրա լուսանկարը, մատնահետքը և անուն-ազգանունը: Այսօր ID քարտ ունեն 600 հազ. ՀՀ քաղաքացիներ, բայց մենք պետք է դարձնենք այնպես, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն այն մարդիկ, ովքեր կունենան այդ քարտերից: Այսինքն` ցուցակները ճշտելու խնդիրը մեխանիկորեն դուրս է գալիս»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից պարբերաբար բարձրացվող` ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու պահանջին, ապա Սամվել Նիկոյանն ասաց, որ դրանով էլ չի բավարարվի ընդդիմությունը, և կրկին չի բարձրանա վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ:

«Մենք առաջարկում ենք այդ գումարը դնել էլեկտրոնային գրանցման համակարգում, որը թույլ կտա անցնել նաև էլեկտրոնային քվեարկության և ձայների հաշվարկին: Տասնյակ րոպեների ընթացքում կարելի կլինի հաշվել ձայները: Ի վերջո էլեկտրոնային գրանցման համակարգն իր մեջ նաև հիշողությամբ պահպանելու է բոլոր այն անունները, որոնք գրանցվել են ընտրությունների օրը: Անհրաժեշտության դեպքում, կարող է տվյալներ ստանալ նրանք, ովքեր կբողոքարկեն»,-ասաց նա:

Նշենք, որ ընդդիմության ներկայացուցիչների առաջին ու գլխավոր պահանջն է` ընտրություններից հետո հրապարակել մասնակիցների ցուցակների, ինչի հետ կապված Սամվել Նիկոյանն ասաց, որ դեռևս 5 տարի առաջ ասել է`եթե իսկապես դա է ուզում ընդդիմությունը, կարելի է և հրապարակել, բայց նա ևս այն կարծիքին է, որ խախտվում է ընտրական գործընթացի գաղտնիության սկզբունքը:

«Պատկերացրեք, որ որևէ ղեկավար իր ազդեցության տակ գտնվող մարդկանց մեջ մի մասին, որոնք ունեն այսինչ քաղաքական տրամադրությունն, արգելում է մասնակցել ընտրություններին և վախեցնում է, մյուսներին ասում է` դուք անպայման պետք է մասնակցեք: Ու երբ մենք ցուցակները հրապարակում ենք, պրոցեսը դառնում է վերահսկելի»,-ասաց նա:

Սամվել Նիկոյանն ընդգծեց, որ տարիներ առաջ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ առաջարկել են քվեաթերթիկները դարձնել գունավոր, սակայն այսօր նաև այդ փոփոխությանն են ընդդիմանում, ինչը նշանակում է, որ առկա է պարզապես կառավարության առաջարկները մերժելու միտում:

«Սկսում են գովաբանել այն ինչ ունեցել ենք նախկինում: Եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ եք բողոքում»,-եզրափակեց նա:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>