«Օկլահոմայի» խաղարկող Ռասել Ուեսթբրուքը երրորդ անընդմեջ խաղում դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ: Ամերիկացին «Հյուսթոնի» դեմ կանոնավոր առաջնության այսօր կայացած խաղում իր հաշվին գրանցել է 21 միավոր, 15 արդյունավետ փոխանցում ու 13 անդրադարձ:
Թրիփլ-դաբլների թվով Ուեսթբրուքն ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է (15)՝ իրենից ետ թողնելով «Գոլդեն Սթեիթի» ծանր հարձակվող Դրեյմոնդ Գրինին (11):
Վերջին 27 տարում NBA-ի մեկ մրցաշրջանում 14-ից ավել թրիփլ-դաբլ հաջողվել է գրանցել միայն Մեջիք Ջոնսոնին (15) ու Մայքլ Ջորդանին (15):
Աղբյուր` espn.com