Բրյուսելի օդանավակայանում նախօրեին պայթյուն իրականացրած մահապարտ-ահաբեկիչ Իբրահիմ Էլ Բաքրաուիին Թուրքիայի իշխանություններն անցյալ տարի արտահանձնել էին ոչ թե Բելգիա, այլ Նիդերլանդներ: Reuters-ի փոխանցմամբ այս մասին հայտնել ` Բելգիայի արդարադատության նախարար Կուն Գենսը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելգիայի դատախազը հերքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքը, ըստ որի, ահաբեկիչներից մեկը, որը պայթյուն է իրականացրել Բրյուսելում, 2015-ի հունիսին ձերբակալվել է թուրքական ուժերի կողմից և արտահանձնվել Բելգիա: Էրդողանի խոսքով` Բելգիայի իշխանությունները բաց են թողել նրան` անտեսելով Անկարայի զգուշացումները:
Մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյուններին զոհ է գնացել 34 մարդ, 230-ից ավելին վիրավորվել են: