Կնոջ և տղամարդու սեռական օրգաններ ունեցող 64-ամյա մի մարդու Ֆրանսիական դատարանը հրաժարվել է ճանաչել, որպես երրորդ սեռի մարդ, գրում է mirror.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ, մարդն, ում անունը չի նշվում, ծնվել է տղամարդու և կնոջ սեռական օրգաններով, սակայն բժիշկները դեռահաս տարիքում նրան հորմոններ են նշանակել, ինչը նպաստել է վերջինիս տղամարդու տեսք հաղորդելու համար:
«Տղամարդը» ամուսնացել է և կնոջ հետ երեխա է որդեգրել: Հետագայում իրեն և տղամարդու և կնոջ դերում անհարմար զգալու պատճառով Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել պաշտոնական փաստաթղթերում կիրառել չեզոք սեռ տերմինը, սակայն դատախազները բողոքարկել են վճիռը և դատարանը 64-ամյա մարդուն կրկին ճանաչել է որպես տղամարդ:
Բազմաթիվ երկրներ` ներառյալ Գերմանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Նեպալը, պաշտոնական փաստաթղթերում ընդունում են երրորդ սեռ տերմինը:
↧
Տղամարդու և կնոջ սեռական օրգաններ ունեցող մարդուն հրաժարվել են ճանաչել երրորդ սեռի մարդ
↧