Ուկրաինուհի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի նկատմամբ դատավճռի ընթերցումից մեկ օր անց, որով վերջինս դատապարտվում է 22 տարվա ազատազրկման, Եվրամիությունը դատապարտել է այդ վճիռը:
Ինչպես հայտնում է РБК-ն, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր հայտարարության մեջ ընդգծել է, որ Բրյուսելն անհանգիստ է ոչ միայն Սավչենկոյի, այլև Ռուսաստանում դատապարտված այլ ուկրաինացիների ճակատագրով:
«Մենք կոչ են անում ռուսական իշխանություններին անհապաղ և առանց որևէ պայմանների ազատ արձակել Նադեժդա Սավչենկոյին` ելնելով մարդասիրական նկատառումներից և Մինսկի համաձայնագրի դրույթներից, որոնց համաձայն, պետք է ազատ արձակվեն Ուկրաինայի հակամարտության շրջանակներում ձերբակալված անձինք», - ասվում է Մոգերինիի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սավչենկոյին ազատ արձակելու կոչով նախօրեին հանդես էր եկել ԵԱՀԿ-ն: