Սիրիայում ՌԴ զինված ուժերի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը տեղեկացրել է, որ Սիրիայի տարածքում աշխատում են ռուսական հատուկ ջոկատայինները:
Ինչպես փոխանցում է medusa գործակալությունը, գեներալի խոսքով` հատուկ ջոկատայինները «ռուսական ավիացիայի հարվածների համար կառույցների նախնական հետախուզում են անցկացնում, ինքնաթիռներն ուղղում են իրենց նշանակետերին հեռավոր շրջաններում և այլ հատուկ առաջադրանքներ են կատարում»:
Դվորնիկովն ընդգծել է, որ Սիրիայում տարատեսակ հանձնարարականներ են կատարում ԱՄՆ-ի և կոալիցիայի այլ անդամ երկրների զինված ուժերի նմանօրինակ ստորաբաժանումները: