Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մենք կգտնենք ձեզ, վախեցե՛ք. Anonymous-ի հաքերները դիմել են ԻՊ-ի ահաբեկիչներին (տեսանյութ)

$
0
0

Anonymous միջազգային խմբավորման հաքերները տեսագրություն են տեղադրել YouTube-ի իրենց պաշտոնական ալիքում, որում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը սպառնացել են պատասխան գործողություններով՝ Բրյուսելում հարձակումների պատճառով, փոխանցում է РИА Новости-ն:


«Մենք պայքար ենք սկսել ԻՊ-ի դեմ նոյեմբերին Փարիզում ահաբեկչություններից հետո, և շարունակում ենք պայքարել յուրաքանչյուր օր: Մենք փակել ենք հազարավոր Twitter- հաշիվներ, որոնք պատկանել են ԻՊ-ին, հետապնդում ենք քարոզչական կայքերին, գողացել ենք նրանց գումարները, իրականացրել ենք տարբեր կիբեռհարձակումներ: Մենք կանգ չենք առնի, քանի դեռ ահաբեկիչները շարունակում են իրենց գործողությունները»,- հայտարարել է հաքերը` նշելով, որ իրենք ամենուր են և կգտնեն ԻՊ-ի կողմնակիցներին: 

 

«Վախեցե՛ք»,- ասել է նա։

 

Anonymous-ի հաքերը հայտարարել է, որ իրենք ավելի շատ են, քան նրանք կարծում են, և սպառնացել է:


Հաքերները կոչ են արել սովորական օգտատերերին միանալ ահաբեկչության դեմ պայքարին: Կիբեռակտիվիստները խնդրում են քաղաքացիներին կոտրելը թողնել հաքերներին և պատերազմ հայտարարել կրոնական խտրականությանը: Նրանց կարծիքով՝ ԻՊ-ը չի կարող մուսուլմաններին ներգրավել իր շարքերը, եթե նրանք ինտեգրվեն քաղհասարակությանը:

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 31 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>