Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Լեհաստանը հրաժարվել է ներգաղթյալներ ընդունել՝ Բրյուսելի ահաբեկչություններից հետո

$
0
0

Լեհաստանի կառավարությունը հայտարարել է, որ չի կարող Մերձավոր Արևելքի երկրներից և Աֆրիկայից ներգաղթյալներ ընդունել՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, գրում է Газета-ն:



«Քանի դեռ Մերձավոր Արևելքից ներգաղթյալների ստուգման համակարգը չի գործում, դժվար է խոսել ԵՄ-ում փախստականների որևէ ընդունման և տեղակայման մասին»,- ասել է լեհական կառավարության մամուլի խոսնակ Ռաֆալ Բոխենեկը:



Նա նշել է, որ Վարշավան չի կարող թույլ տալ, որ իրադարձությունները, որոնք այժմ տեղի են ունենում Արևմտյան Եվրոպայում, տեղափոխվեն Լեհաստանի տարածք:


Հիշեցնենք, որ Բրյուսելում մարտի 22-ին ահաբեկչությունների հետևանքով մահացել է 32 մարդ: Քաղաքում 3 պայթյուն է հնչել` 2-ը օդանավակայանում և մեկը մետրոյում:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>