Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Փոլ ՄաքՔարթնին կնկարահանվի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասում

$
0
0

Բրիտանացի երաժիշտ Փոլ ՄաքՔարթնին կմասնակցի «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» 5-րդ ֆիլմի  նկարահանումներին:

 

Ինչպես տեղեկացնում է Deadline-ը, երաժիշտը կնկարահանվի լրացուցիչ տեսարանում, որը հաջողությամբ կավելացվի կինոնկարում, քանի որ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017-ի մայիսի 26-ին:


Ներկա պահին չի նշվում, թե ինչ դերով հանդես կգա ՄաքՔարթնին: Արդեն հայտնի է, որ սիրված ֆիլմաշարի հինգերորդ մասում կրկին կնկարահանվեն  Օրլանդո Բլումը և Ուիլ Թերները:


«Կարիբյան ծովի ծովահենների» 3-րդ մասում նկարահանվել էր The Rolling Stones ռոք խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>