Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ինչ է պետք իմանալ օդանավակայանների մասին, Բրյուսելյան ահաբեկչություններից հետո

$
0
0

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած պայթյունները, որոնք դարձան տասնյակ մարդկանց մահվան պատճառ, ստիպել են ուժեղացնել օդանավակայանների անվտանգությունը, գրում է businessinsider.com-ը:

Պարբերականը նշում է, որ ավիացիայի փորձագետ Սթիվին Ռայթը պատասխանել է The Conversation մեդիա գրուպի`օդանավակայանների անվտանգության մասին հարցերին:

-Ի՞նչն է օդանավակայանը դարձնում խոցելի ահաբեկիչների համար։
 

-Օդանավակայանները և ինքնաթիռները բավական թանկարժեք են, ինչը «գրավիչ նշանակակետ» է դառնում ահաբեկիչների համար, սակայն առավել կարևոր է այն հանգամանքը, թե որքան շատ մարդիկ են մուտք ու ելք անում օդանավակայաններ:


-Անվտանգության ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկված օդանավակայաններում, մինչ ճամպրուկի հանձնումը։

-Կիրառվող անվտանգության միջոցառումները բազմազան են՝ սկսած մինչև կայանատեղի հասնելը տեղադրված սարքավորումների միջոցով ավտոմեքենաների ստուգումը, վերջացրած քաղաքացիական հագուստով շրջող ոստիկաններով:


-Օդանավակայանի վրա հարձակումն ահաբեկիչների համար ռիսկային է, ինչո՞ւ գնալ դրան։

-Ահաբեկիչների համար օդանավակայանները լավ թիրախ են, որովհետև դրանց վրա հարձակումը մաքսիմալ կգրավի լրատվամիջոցների ուշադրությունը: Ինքնաթիռները բավական թանկ արժեն և օդանավակայաններում դրանք շատ են ու դրանց ոչնչացումը ծանր ֆինանսական հետևանքներ կունենա:

-Հնարավո՞ր է օդանավակայանների անվտանգությունն էլ ավելի ուժեղացնել։

-Միշտ էլ կան քայլեր, որոնք էլ ավելի կուժեղացնեն անվտանգությունը, օրինակ՝ ժամանակակից սենսորների ներդրումը, որը թույլ կտա ավելի վաղ հայտնաբերել չթույլատրվող սարքավորումների մուտքն օդանավակայան:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>