Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Իրանը սեփական արբանյակը կհանի ուղեծրի վրա

$
0
0

Իրանը պատրաստվում է մինչև տարեվերջ Երկրի ուղեծրի վրա հանել սեփական հեռահաղորդակցային արբանյակը, որը ստացել է «Դուստի» («Ընկերություն») անվանումը:


«Տեղեկատվա-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների նախարարությունը որոշել է վերսկսել  ազգային տիեզերական ծրագիրն ու այս տարի մտադիր է ուղեծրի վրա հանել սեփական հեռահաղորդակցային արբանյակը»,- մեջբերում է korrespondent.net-ն Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Մոհսեն Բահրամիի խոսքերը։

 

Պաշտոնյան նկատել է, որ Թեհրանի ու միջնորդ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներն ու Գերմանիան) միջև ձեռք բերված համաձայնությունն այլ երկրների հետ համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռել։ Իսկ դա իր հերթին կնպաստի իրանական ավիատիեզերական արդյունաբերության զարգացմանն ու արդիականացմանը։

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>