Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ընտրվել է UWC Dilijan քոլեջի զարգացման մոդելը

$
0
0

 


UWC Dilijan քոլեջի կառավարման խորհուրդն ընտրել է կրթական հաստատության հետագա զարգացման մոդելը:  Այդ մասին ասված է UWC Dilijan քոլեջի կառավարման խորհդրի հաղորդագրության մեջ, որը ներկայացված է ստորեւ.


«2013 թ. հուլիսին նշանակվելով UWC Dilijan քոլեջի հիմնադիր տնօրենի պաշտոնում՝ Ջոն Փադըֆութն այս երեք տարիների ընթացքում քրտնաջան աշխատել է, որպեսզի այն դառնա այս տարածաշրջանի առաջատար ուսումնական հաստատությունը: Նա եւ իր ստեղծած եւ առաջնորդած թիմն արդեն վերածել են քոլեջը Կովկասում գերազանցության առաջամարտիկի:    


Զարգացման հետագա փուլի ուսումնասիրության ընթացքում քոլեջի կառավարման խորհուրդը դիտարկել է զարգացման մի քանի մոդելներ: Ըստ ընտրված մոդելի՝ դպրոցը հետագայում ավելի է ինտեգրվելու հայաստանյան համատեքստում, ինչպես նաեւ ներգրավվելու է IDeA եւ RVVZ հիմնադրամների գործունեության ու նպատակների, այդ թվում՝ իրականացվող ծրագրերի մեջ:

 

Կառավարման խորհուրդը գտնում է, որ այժմ հարմար պահ է դպրոցի ղեկավարության փոփոխության համար՝ այս նոր առաջնահերթությունները արտացոլելու համար: Ուստի, փոխադարձ համաձայնության արդյունքում, որոշվել է, որ այս ուսումնական տարվա ավարտից հետո Ջոն Փադըֆութը կթողնի UWC Dilijan քոլեջի տնօրենի պաշտոնը: 

 

Խորհուրդը մոտ ժամանակներս կնշանակի դպրոցի ժամանակավոր ղեկավարին, ով կստանձնի այդ պաշտոնը հուլիսի 1-ից: Ավելի ուշ նա կփոխանցի այն
Ջոն Փադըֆութի մշտական իրավահաջորդին, որը կնշանակվի մանրակրկիտ ընտրության արդյունքում:



«Կառավարման խորհրդի անունից ցանկանում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել Ջոն Փադըֆութին` այս երեք տարիների ընթացքում UWC Dilijan քոլեջում իրականացրած աշխատանքի եւ նվաճումների համար, եւ նրան ցանկանալ ամենալավն իր հետագա գործունեության մեջ»,- ասել է UWC Dilijan քոլեջի  կառավարման խորհրդի ղեկավար Վերոնիկա Զոնաբենդը»: 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>